Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Անբախտ հասարակություն

Անբախտ հասարակություն
02.08.2026 | 14:37

«Ջերմուկ կծախենք, կապրենք», «Նաիրիտը կփակենք, տեղը՝ ծիրանի բաղեր կգցենք, կապրենք» ասողների ժառանգներն էսօր նույն հիմարությունը կրկնում են «ռուսական շուկան չի լինի, եվրոպականը կլինի», «ռուսական գազը չի լինի, պարսկականը կամ ադրբեջանականը կլինի» մտքերի տեսքով:

Արևելյան հին առածն ասում է՝ խելացիները սովորում են ուրիշների, իմաստունները՝ սեփական սխալների վրա: Հայկական հասարակությանը, կարծես, ոչ ուրիշների, ոչ էլ սեփական սխալների վրա սովորելու բախտ չի վիճակվում:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3023

Մեկնաբանություններ